ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կին գրպանահատ է բերման ենթարկվել․ հայտնաբերվել է գողացված դրամապանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին, ժամը 9-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ փող, անձնագիր ու կուտակային քարտեր էին:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Եվ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվեց:

Ժամը 16-ի սահմաններում իրավապահները Գայի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Բուզանդի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս