«ԻՆՍՏԱԳՐԱՄՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է». ՄԱԳԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մագա Հարությունյանը թեեւ նկարահանվել է մի շարք սերիալներում եւ սիթքոմերում, բայց հանրության շրջանում առավել հայտնի դարձավ  «Տիկ-տոկ»-ից: Դերասանուհին այժմ «Տիկ-տոկ»-ում ունի ավելի քան  100 հազար հետեւորդ, ինչի մասին էլ խոսել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ:

 

-Մագա՛, թեեւ հասցրել էիք նկարահանվել մի քանի նախագծերում, այնուամենայնիվ հանրությանն առավել հայտնի դարձաք «Տիկ-տոկ»-ից։ Ինչպե՞ս որոշեցիք գրանցվել «Տիկ-տոկ»-ում եւ հոլովակներ տեղադրել այնտեղ։

-«Տիկ-տոկ»-ում գրանցվել եմ գրեթե մեկ տարի առաջ: Այս պահի դրությամբ ունեմ հարյուր հազար հետեւորդ: «Տիկ-տոկ»-ում գրանցվեցի, քանի որ աչքովս շատ էին ընկնում,  ու հասկացա, որ այսօր այն շատ ակտուալ է, ու որոշեցի ինքս էլ գրանցվել ու ինձ փորձել:

-Մագա՛, թեւե Ձեր ինստագրամյան էջը բացել  եք ամիսներ առաջ, բայց արդեն ունեք բավականին հետեւորդներ։ Ինչքա՞ն եք կարեւորություն տալիս Ձեր կյանքում Ինստագրամին, հետեւորդներին։ Ի՞նչ նշանակությունի ունի այն Ձեզ համար։

-Իհարկե իմ կյանքում շատ կարեւորություն եմ տալիս Ինստագրամին, քանի որ առանց խաբելու կասեմ, որ այն ինձ համար գումար աշխատելու միջոց է:

-Հարցազրույցներից մեկում ասել եք. «Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է»։ Իսկապե՞ս այդպես է…

-Այո, ճիշտ է, ես շատ եմ սիրում ուշադրության կենտրոնում լինել ու, կես կատակ, կես լուրջ, եթե ես մեկ վայրկյան ուշադրութայն կենտրոնում չեմ լինում, ինձ մոտ ինչ-որ անհարմարություններ են առաջանում, սկսում եմ ընկնել դեպրեսիայի մեջ, եւ ինձ թվում է, թե ինչ-որ մի բան այնուամենայնիվ ինձ մոտ այն չէ: Դա չեմ կարող հիմա բացատրել բառերով: Ես միշտ սիրում եմ` թեկուզ քայլելիս ինձ նայեն: Չեմ կարող բացատրել, դա երեւի թե հիվանդություն է: Ես սիրում եմ մարդկանց ուշադրության կենտրոնում լինել:

-Ձեր ծնողներն ինչպե՞ս են արձագանքում Ձեր գործունեությանը: Արդյոք նրանց դո՞ւր է գալիս այն ամենը, ինչով Դուք զբաղվում եք։

-Ծնողներս դեմ չեն, հատկապես հիմա, երբ արդեն ինչ-որ մի տեղ իմ ոլորտում փորձում եմ կայանալ: Ժամանակին, կարող  է, դեմ են եղել…Խորհուրդ են տվել, օրինակ, ուրիշ մասնագիտություն ընտրել, զբաղվել, բայց հիմա արդեն ոչ:

-Որտե՞ղ եք ավելի շատ գումար վաստակում՝ որպես դերասա՞ն, թե՞ «Տիկ-տոկ»-ում հանդես գալով։

-Այս պահին «Տիկ-տոկ»-ում ավելի շատ գումար եմ աշխատում, քանի որ չկամ առհասարակ ոչ մի նախագծում, բայց հուսանք՝ շուտով կունենամ լավ լուրեր:

-Առհասարակ ինչպե՞ս եք ընտրում թեման, ինչպե՞ս եք իրականացնում այդ ամենը։

-Հետեւում եմ արտասահմանյան բոլոր թրենդներին, կիրառում եմ դրանք՝ ավելացնելով նաեւ իմ սեփական ձեռագիրը: Օրինակ` կան մտքեր, որոնք կոնկրետ ես  եմ մտածել ու նկարահանել, բայց հիմնականում թրենդներն են ձեւափոխած, մեր հայկական հումորներն են, մի խոսքով` այդտեղ դժվար բան չկա:

-Որքան տեղյակ եմ, բավականին մրցակցությունը մեծ է։ Առավելությունը հատկապես ինչի՞ վրա եք դնում։

-Ես հատկապես առավելությունը դնում եմ էջի ակտիվության վրա, որովհետեւ մարդ կարող  է ունենալ հարյուր, նույնիսկ երկու հարյուր հազար հետեւորդ, բայց այդ հետեւորդները լինեն պասիվ: «Տիկ-տոկ»-ում ամենակարեւորը էջի ակտիվությունն է, «ախվատը», այլ ոչ թե «պադպիսկաները», իհարկե դրանք էլ իրենց դերն ունեն, բայց պետք է լինեն ակտիվ:

-Մագա՛, այս պահին ի՞նչ առաջարկներ ունեք, ի՞նչ նորությունների սպասեն Ձեր հետեւորդները:

-Այս պահին ունեմ ե՛ւ սիթքոմում նկարահանվելու, ե՛ւ հեռուստաերիալում նկարահանվելու առաջարկ, բայց քանի որ վիրահատվել եմ, չգիտեմ, թե ինչքանով կհասցնեմ շուտ ապաքինվել, իսկ եթե  դա շուտ չլինի, չեմ նկարահանվի:

-Իսկ ի՞նչ վիրահատության  եք ենթարկվել:

-Դիմել եմ քթի վիրահատության, քանի որ ունեցել եմ միջնապատի հետ կապված խնդիր, եւ դրա հետ միկտեղ նաեւ պլաստիկ միջամտություն է եղել: Ես մի քիչ բնույթով փոփոխական մարդ եմ եւ եթե հիմա չանեի, ապա հետո հաստատ չէի անելու, դրա համար որոշեցի` քանի որ ունեմ հնարավորություն, եւ կա ժամանակ, ապա  անպայաման դիմել վիրահատության:

 

 

 

«ԱՅՍ ՏԱՐԻ ՆՈՐԱՁԵՎ ԵՆ ԼԱՅՆ ՓՈՂՔԵՐՈՎ ՏԱԲԱՏՆԵՐԸ ԵՎ ԲԼՈՒԶՆԵՐԸ». ԱՐԱՅԻԿ ԳԱԲԱՋՅԱՆ

Ոճաբան-դիզայներ Արայիկ Գաբաջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է ամառային թրենդների եւ հակաթրենդների մասին: Գաբաջյանի խոսքով` այս տարի առհասարակ նորաձեւությունից դուրս են մնացել ջինսե կիպ տաբատները:

 

-Արայի՛կ, այս շրջանում ի՞նչ նորություններ ունեք։ Նոր հավաքածու արդեն ունե՞ք:

-Այս սեզոնին նորություններս շատ-շատ են: Շուտով կտեսնեք մի քանի կապսուլատին հավաքածուներ, որոնք կցուցադրվեն լուսանկարների տեսքով հայտնի մարդկանց մասնակցությամբ:

 -Ձեր գործունեության եւ, առհասարակ նորաձեւության, վրա ի՞նչ ազդցություն է ունեցել համաճարակը:

-Համաճարակը շատ վատ է անդրադարձել նորաձեւության աշխարհի վրա: Խոշոր նորաձեւության տներն իրենց հավաքածուները կարողացան ցուցադրել շատ սահմանափակ քանակությամբ, այն էլ՝ օնլայն տարբերակով: Հանգստին վերաբերվող կոլեկցիաները շատ քիչ էին եւ, բացի դա, չվաճառվեց, քանի որ շատերն այս տարի չմեկնեցին հանգստի: Աշխարհում 1011 «Զառա» ապրանքանիշի խանութ-սրահի փակվելը վկայում է  նորաձեւության բիզնեսի անկման մասին:

– Ամառային ի՞նչ թրենդներ են այս տարի ավելի ակտուալ։

-Այս տարի շատ նորաձեւ են մեծ թեւերով, թափանցիկ գործվածքով բլուզները, լայն փողքերով տաբատներն ու կիսատաբատները, շորտերը:

-Ո՞ր մոդելի զգեստներն ու աքսեսուարները՝ ավելի մեծ, եւ որո՞նք ավելի փոքր տարածում ունեն:

-Դժվար է ասել, թե որ մոդելներն ավելի տարածում ունեն, որոնք են ավելի քիչ, բայց հստակ կարող եմ ասել դիմակների լայն ընտրության եւ տարածման մասին:

-Իսկ ո՞ր լողազգեստներն են այս ամառ ավելի թրենդային:

-Լողազգեստներից ավելի թրենդային էին բիկինիի հատվածում ավելի լայն բացվածք ունեցողները, որոնք կարծես արծաթափայլ ֆոլգայից լինեն, եւ հատկապես գերակշռում է կարմիր գույնը:

-Իսկ որո՞նք են հակաթրենդները։

-Հակաթրենդներ են համարվում ջինսե տաբատը, շորտերը, կարճ` որովայնը կիսաբաց տոպերը եւ, առհասարակ, մարմինն ընդգծող հագուստները:

-Աքսեսուրաների մասին ի՞նչ կասեք։

-Աքսեսուարներից աչքի են ընկնում շատ փոքր, սրտաձեւ, կլոր ֆորմային ակնոցները, պանամկա գլխարկները, որոնք նորաձեւ են ե՛ւ աղջիկների, ե՛ւ տղաների համար, ինչպես նաեւ պոլիեթիլենից պայուսակները:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 




Լրահոս