Լիբիայում անհետացել են մոտ 20 հազար զենիթահթիռային համակարգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն մտադիր է սկսել լայնածավալ գործողություններ, որոնց նպատակն է հայտնաբերել “Իգլա” եւ “Ստրելա 2” մոտ 20 հազար զենիթահրթիռային համակարգերը, որոնք պատկանել են Լիբիայի բանակին եւ անհետացել են ապստամբության ամիսներին: Վաշինգտոնում մտահոգված են, որ այդ համակարգերը հայտնվել են ահաբեկիչների ձեռքում: Human Rights Watch կազմակերպության աշխատակիցը, որը վերջին ամիսների եղել է Լիբիայում, հայտնել է, որ այդ համակարգերը սկսել են դուրս բերվել պահեստներից արդեն 6 ամիս առաջ:Մասնագետները նշում են, որ այդ համակարգերը հնարավոր է՝ հայտնվեն Եմենում, Աֆղանստանում, Սոմալիում, որտեղ հիմա ակտիվ գործում են ահաբեկիչները:




Լրահոս