Ապօրինություն Գառնու ձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստի հասցեին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գառնու կիրճում գտնվող հայտնի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան այցելելու համար անցած կիրակի օրը զբոսաշրջիկներից պահանջել են վճարել 1000-ական դրամ` դրա դիմաց այսպես կոչված “չեկ” տալով: “Չեկ”-ն, իր հերթին, իրենից ներկայացնում է մի կտոր դպրոցական տետրից` վրան կնիք, ձեռքով գրված համարը, գումարի չափը և “հանգստի գոտի” բառակապակցությունը: Հատկանշական է, որ այս խնդրին դեռևս հուլիսի 26-ին անդրադարձ էր կատարել news.am կայքը` մեկնաբանություններ խնդրելով բնապահպանության նախարարությունից, որից հայտնել էին, թե որևէ անհատի երբևէ չեն լիազորել Գառնու ձորում նման գործունեություն իրականացնել: Փաստորեն, հրապարակումից 2 ամիս անց էլ Ժայռային սիմֆոնիայում նույն խայտառակությունն է տիրում: Ինչպես տեղեկանում ենք ,չեկիե վրա առկա կնիքից, Գառնու ձորում անօրինական ,անհատ ձեռներեցությունե է իրականացնում ոմն Շմավոն Համբարձումյանը: Իսկ այն, որ բնապահպանության նախարարությունը, քաջատեղյակ լինելով հանդերձ, որևէ քայլ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ, կասկածների տեղիք է տալիս գերատեսչության վերնախավում գտնվող անձանց կողմից տվյալ հարցում շահեր ունենալու մասին: “Չենք լռելու”-ն շտապ պահանջում է բնապահպանության նախարարության պարզաբանումները բարձրացված խնդրի վերաբերյալ:”Չեկ”-ի լուսանկարը կցվում է:




Լրահոս