Մեքենայով չտեղափոխելու համար ծեծի են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ծաղկաբեր գյուղի 25 և 26 տարեկան երկու բնակիչներ (ինչպես պարզվել է` եղբայրներ):Մեկնած օպերատիվ խմբին  նրանցից մեկը հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գեղասար գյուղին հարակից տարածքում, իրեն պատկանող Շևրոլե Նիվա-2123 մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել են 3 անծանոթ տղամարդիկ` խնդրելով տեղափոխել Վանաձոր, սակայն ինքն ու մեքենայում գտնվող եղբայրը մերժել են, ինչի հետևանքով ծագած վիճաբանության ժամանակ անծանոթները ձեռքերով և ոտքերով հարվածել են իրենց ու ծեծի ենթարկել:Եղբայրներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս