ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2019 թվականի նոյեմբերի 29-ին գրել էր, որ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քորչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Այս գործով ՀՀ վարչական դատարանում դեռեւս նիստերը շարունակվում են: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Գագիկ Ջհանգիրյանը նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել, որպեսզի ՀՀ վճռաբեկ դատարանն էլ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով անվավեր ճանաչի Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ այս գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը ինքնաբացարկ է հայտնել: Վերջինս իր ինքնաբացարկը պատճառաբանել էր հետեւյալ կերպ. «Նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանում մասնակցել եմ սույն վարչական գործի քննությանը, ուստի գտնում եմ, որ վերոգրյալ իրավանորմի ուժով պարտավոր եմ հայտնել ինքնաբացարկ՝ ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով եւ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով»: Մեզ հայտնի դարձավ, որ սույն վճռաբեկ բողոքին կից Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է թիվ ԵԿԴ/0134/01/08 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 18.09.2019 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանի՝ վճռաբեկ բողոքը բավարարվել է` վերջինիս վերաբերյալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.03.2009 թվականի դատավճիռը եւ այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.05.2009 թվականի որոշումը բեկանվել են, որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Գագիկ Ջհանգիրյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Եվ, ահա, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի եւ 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 14.11.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու եւ դատարանի 01.08.2008 թվականի վճիռը բեկանելու համար, եւ որոշել է Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն՝ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, բեկանել ՀՀ վարչական դատարանի 2008 թվականի վճիռը եւ գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության: Ի դեպ, գործը նախագահել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ներկայումս Սահմանադրական դատարանի անդամ Երվանդ Խունդկարյանը, իսկ, ահա, զեկուցողը եղել է Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը: Սակայն Գագիկ Ջհանգիրյանի այս որոշման մասով հետաքրքիր զարգացումներ են եղել: Գործով դատավորներից մեկը հատուկ կարծիք է հայտնել եւ ընդդիմացել է Վճռաբեկ դատավորների որոշմանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանը, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական եւ եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերով, շարադրել է իր հատուկ կարծիքը եւ նշել, որ Վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի եւ 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու, դատարանի 2008 թվականի վճիռը բեկանելու եւ սույն գործը նոր քննության ուղարկելու համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԾՆՆԴԿԱՆ Է ՄԱՀԱՑԵԼ

Երեկ «Շենգավիթ» հիվանդանոցում ծննդկան է մահացել, որի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով։ Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի հարազատները տեղի ունեցածի մեջ մեղադրում են բժիշկներին: Նրանք տարակուսած են, թե ինչու են նման դեղամիջոց ներարկել, եթե ի սկզբանե հայտնի էր, որ ծննդկանին հակացուցված է եղել հակաբիոտիկները: Հարազատների խոսքով՝  Սեդայի հղիությունն անցել է առանց որեւէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Մինչեւ այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա։ «Բժիշկ Սիրունյանն է այդ ընթացքում զանգել Սեդայի ամուսնուն, հարցրել այսինչ հակաբիոտիկից կարող է խնդիր ունենալ, մինչդեռ այդ դեղը թերթիկում նշված է, որ հակացուցված է Սեդային, ալերգիա ունի դրանից։ Մեզ ինֆորմացիա տալու  փոխարեն թիկնապահներով են լցրել հիվանդանոցը։ Հարազատները փորձել են վերեւ բարձրանալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դրանից հետո միայն Սիրունյանը կանչել է վերեւ ու ցույց տվել, որ Սեդան մահացել է»,-պատմել են հարազատները։

Նշենք, որ Սեդայի առաջնեկն աղջիկ է, վիճակը լավ է։

ՎՆԱՍՎԱԾՔ՝ ԱԿԱՆԻՑ

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ 39-ամյա Արգիշտի Կ.-ն է, որը նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայով Վահան գյուղի սահմանամերձ տարածքում՝ մարտական դիրքերի հարեւանությամբ, ականի վրա պայթելու հետեւանքով է վասվածքներ ստացել։ Պարզվել է, որ Արգիշտի Գ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պամանագրային զինծառայող, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, եւ դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ռազմական ոստիկանության ծառայողները։

Լրահոս