ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ուրիշ նախաձեռնությունների հետ որեւէ կապ չունենք. Արամ MP3

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Արցախին եւ Պաշտպանության բանակին աջակցելու նպատակով շոու բիզնեսի ներկայացուցիչները քաղաքացիների հետ հավաքում եւ համակարգում են Հայաստանի տարբեր անկյուններից եկող չոր սնունդը, դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները:

Ակցիան սկսել են Գարիկ Պապոյանն ու Ռաֆայել Երանոսյանը, որոնց անմիջապես միացել են Արամ MP3-ն, Գրիգոր Դանիելյանը, Գրիգ Գեւորգյանը, Սոնա Ռուբենյանը, Լուիզա Ներսիսյանը, Բոննին, Զիրոյանն ու էլի շատ հայտնիներ:

Վերջիններս նախաձեռնության շրջանակներում արդեն հավաքագրել են անհրաժեշտ քանակի դեղորայք եւ ծխախոտ: Իսկ այսօր էլ հավաքում են միայն  տաք հագուստներ, վերմակներ, քնապարկեր եւ չոր սնունդ Մատենադարանի հարեւանությամբ գտնվող Կամերային թատրոնի մոտ:

Երեկ նաեւ նախաձեռնության անդամները  հայտարարություն էին տարածել այն մասին, որ իրենց անունից զանգահարում են քաղաքացիների եւ գումար են հավաքում:

«Մենք ուրիշ նախաձեռնությունների հետ որեւէ կապ չունենք, խնդրում ենք ապատեղեկատվություն թող չտարածեն: Ես իմ էջում ինչ տեղադրում միայն դա է, ինչպես նաեւ տեղադրել եմ դրամահավաքի հետ կապված հրապարակում, մնացած ուրիշ ոչ մի բանի մասին ինֆորմացիա եւ կապ չունեմ»,-այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արամ MP3-ին:

Ի դեպ, նշենք, որ  նախաձեռնությունը համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ, իսկ ապրանքների տեսակավորման հարցում նրանց օգնել են տասնյակ քաղաքացիներ. ամենն ուղարկվել է Պաշտպանության  բանակի պահեստներ:

Aravot jam@ 10-ic matenadarani mot havaqum enq taq vermak, taq shorer, qnaparker.Liq@ liq@

Gepostet von Aram Mp3 am Dienstag, 29. September 2020

Լիդա Եղիազարյան




Լրահոս