Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆավորիտ ուժի առաջնորդը կալանքի տակ է, թիմը հետապնդվում է,մրցակցություն չկա․ Թագուհի Թովմասյանը՝ ԿԸՀ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ընթանում է հերթական նիստը։ Նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց է ուղղում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին․

«Ընտրությունների նախընտրական մթնոլորտը մրցակցային չէ։

▪️ Ֆավորիտ ուժի առաջնորդը կալանքի տակ է,
▪️ Թիմը գաղտնալսվում և քրեական հետապնդման է ենթարկվում,
▪️ ՔՊ-ն իր նախարարներով պետության հաշվին խոստումներ է տալիս քաղաքացիներին,
▪️ Ընտրվելուց հետո ՔՊ-ն չի ընդունում ընդդիմության հաղթանակը, իրականացվում են հետապնդումներ և կալանավորումներ։

Որպես ԿԸՀ նախագահ՝ ինչպե՞ս եք գնահատում նախընտրական մրցակցային մթնոլորտը՝ հարց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս