Արցախում զոհված Շավարշ Մուրադյանը Կապանի ազատամարտիկ, ջոկատի հրամանատար Մարտուն Մուրադյանի որդին է: Շավարշ Մուրադյանն ունի եղբայր, որն այս պահին առաջնագծում է եւ չգիտի, որ եղբայրը հերոսաբար զոհվել է: ArmLur.am-ի հետ զրույցում Շավարշ Մուրադյանի հերոսական կերպարի մասին խոսեց վերջինիս հորեղբոր որդին՝ Մարատ Մուրադյանը:
Իսկ Կապանի բնակիչ Մարինե Սահակյանը հայտնել էր, որ Շավարշ Մուրադյանը իր դստեր դասընկերն էր. «Մի մեծ գիտնական կամ գեներալ կդառնար, մի հզոր տղա: Այսօր եւս միացավ անմահներին: Սերն առ հայրենիք նա ժառանգել է հորից, որին բոլորը գիտեն որպես հերոս: Սփոփանքի բառեր չկան, կա միայն ցավ ու ցավ: Տեր Աստված բռնիր ձեռքը չարի, հերիք է որդեկորույս լինեն հայոց մայրերը» :
Մանրամասները տեսանյութում: