Աշխարհը պարտվում է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհը դեռ չի կարողացել հաղթահարել COVID-19 համաճարակի դեմ պայքարի մարտահրավերը, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նա նախազգուշացրել է, որ այժմ անհրաժեշտ է երկրների կառավարությունների համաձայնեցված գործողությունը, որպեսզի միլիոնավոր մարդիկ չընկնեն աղքատության և սովի ճիրանների մեջ, գրում է Reuters-ը: «COVID-19 համաճարակը դարձել է գլխավոր գլոբալ մարտահրավերը ողջ միջազգային հանրության, մուլտիկուլտուրալիզմի և ինձ համար՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ Դժբախտաբար, սա փորձություն է, որը միջազգային հանրությունը դեռ չի կարողացել հաղթահարել», – ասել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ եթե համաձայնեցված միջոցառումներ չձեռնարկվեն, «միկրոսկոպիկ վիրուսը կարող է միլիոնավոր մարդկանց մղել աղքատության ու սովի մեջ»: Եվ սա, նրա խոսքով, առաջիկա տարիներին բերելու է տնտեսական կործանարար հետևանքների: Գուտերեշը նաև քննադատել է երկրներին`այլ գլոբալ մարտահրավերները՝ հակամարտությունները լուծելու իրենց փորձերում միասնության բացակայության համար:




Լրահոս