Նորօրյա հերոս գնդապետ Արշավիր Ղուլյան․ ջախջախել է թշնամական մեծաթիվ ուժեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է նորօրյա հերոսներից Գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանին․

«Գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը մարտական գործողությունների ընթացքում բարձր վարպետությամբ իրականացրել է հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր: Նա ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի»:

Նշենք, որ նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արևելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար:




Լրահոս