ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի հանդիպումը սահմանապահ զորքերում թեժ է անցել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր:

Այսպիսով, Armlur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարող Միքայել Համբարձումյանի՝ Սահմանապահ զորքերի հետ հանդիպումից: Մասնավորապես, պարզեցինք, որ Միքայել Համբարձումյանը հանդիպման ժամանակ բավականին թեժ քննարկում է ունեցել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ:
Մեզ հայտնի դարձավ, որ նա որոշակի դժգոհություն է հայտնել, իսկ թե ինչ հետեւանքներ կունենան դրանք  , ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ -ի հանդիպումը մեկնարկել է ընթացող մարտական գործողություններում հավերժ հերոսացած սահմանապահներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով հայտարարված լռության րոպեով:

Այնուհետև Մ. Համբարձումյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողություններում սահմանապահների մասնակցության կարևորություններին և ընդգծել վերջիններիս կողմից ծառայողական պարտականություններն ամենայն կարգապահությամբ ու արդյունավետորեն իրականացնելու հրամայականը՝ շեշտելով, որ այդ ասպարեզում յուրաքանչյուր թերացում ունենալու է իր համապատասխան հետևանքները:

Հանդիպման ընթացքում հնչեցվել են նաև այս օրերին անձնվիրաբար ծառայող այն սահմանապահների անունները, ովքեր լավագույն օրինակ են ինչպես ծառայակիցների, այնպես էլ հանրության լայն շերտերի համար:




Լրահոս