«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դուրս է եկել խմբակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնում է, որ դուրս է գալիս խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր։

«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ` ես, մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ`  հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում»:
Նշենք, որ Վարդան Աթաբեկյանի հայրը՝ Նելսոն Աթաբեկյանն ազատամարտիկ է եղել։ Նա արցախյան առաջին պատերազմում զոհվել հայրենիքի սահմանները պաշտպանելիս։




Լրահոս