
Ադրբեջանական լրատվամիջոցներից որոշները, մասնավորապես “qafqazinfo.org” լրատվական գործակալությունը, գրել էին, որ Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամների վրա հարձակում է եղել: Հայաստանի բռնցաքամարտի ֆեդերացիան հերքել է այդ լուրերի իսկությունը՝ ասելով՝ Ադրբեջանը ձեռնարկել է անվտանգության բոլոր միջոցառումները ինչպես մեր պատվիրակության, այնպես էլ մասնակից մյուս բոլոր երկրների համար։