ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՆԴԱՂ ԹՈՒՅՆ «Ինքնասպանություն գործողը միայն ինքը չէ մեղավոր, մեղքի բաժին ունեն նրա ընտանիքի անդամները, նրա շրջապատը, հասարակությունը, մենք բոլորս, եւ մեր բոլորիս ամենամեծ մեղքը անտարբերությունն է»,-ասել է Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ Բաբկեն քահանա Հայրապետյանը` անդրադառնալով վերջին ժամանակներում հաճախակի դարձած ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպքերին: Նրա համոզմամբ` ինքնասպանությունների պատճառը մեծամասամբ կրոնական է, եւ եթե եկեղեցին սկզբում մտածում էր, թե դա մի քամի է, որ կանցնի, ապա հիմա դա վերածվել է դանդաղ գործող թույնի, որի դեմ պետք է պայքարել: Որպես օրինակ` հոգեւորականը նշել է հայտնի էմոների շարժումը, որը խրախուսում է ինքնասպանությունը:ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանությունն առավելագույն օգուտներ քաղեց ՀԱԿ-ի հետ երկխոսության գործընթացից.  «Իշխանությունը երկխոսությունն ազատ արձակեց ճիշտ այն ժամանակ, երբ դա իրեն ձեռնտու էր:  Մինչդեռ ՀԱԿ-ը բոլոր հիմքերն ուներ առիթ փնտրելու` կկվի կանչից հետո հնչած կրակոցն օգտագործելու եւ դուրս գալու երկխոսությունից»: Հովհաննիսյանի համոզմամբ` Կոնգրեսը սխալ եւ թերի հաշվարկի արդյունքում մտավ երկխոսության գործընթաց, ինչի արդյունքում ունեցավ նաեւ բարոյական կորուստներ:ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը միանգամայն հավանական է»,-այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: «Նման հանգամանքներում մեր անվտանգության տեսանկյունից մենք ճիշտ ենք համարում ելնել նրանից, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի»: Այդ ենթատեքստում նա նշել է, որ միանգամայն կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հայերի միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: «Մեր ռազմական ուժերի կողմից կոորդինացվում է ռազմավարական, օպերատիվ ծրագրավորումն ու զինվորական պատրաստվածությունը»,-հայտարարել է նա:ԱՄԵՆԱՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆԸԻնֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպված ամենամյա` ինֆորմացիայի ազատության միջազգային օրվան նվիրված մրցանակաբաշխության ընթացքում ամենահրապարակային պետական կառույց է ճանաչվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը` ստանալով «Ոսկե բանալի» մրցանակը: Ամենափակ կառույցին ավանդական «Ժանգոտ կողպեք» մրցանակը չի նորհվել, քանի որ ժյուրիի` ամենափակ կառույց ճանաչելուց հետո` անմիջապես հաջորդ օրը, ստացվել է կենտրոնի հարցերի լիարժեք պատասխանը, եւ կենտրոնը որոշել է խնայել  կառույցին: ԷԼԻ ԴԱՏԵրեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագրությունը ծանուցում է ստացել, համաձայն որի` «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը որոշել է դատի տալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին` պահանջելով  բռնագանձել 2.000.000  դրամ: Դատական հայցի պատճառը Epress.am կայքից արտատպած լուրն է, որտեղ նշվում է, որ Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկը հայտարարել է, թե հայկական ավիաընկերությունները զենք են մատակարարում Լիբիային: Ի դեպ, Epress.am-ն էլ հղում էր արել արտասահմանյան լրատվամիջոցներին: ՍԿՍՎԵՑՀայ ազգային կոնգրեսի Գյումրու տարածքային գրասենյակը հայտարարություն է տարածել. «ՀՀ ոստիկանության Գյումրու բաժինը, հերթական անգամ գերազանցելով Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները, սկսել է տոտալ վերահսկողությունն ու ահաբեկումների իր գործելաոճը հանրահավաքի մասնակիցներին Երեւան տեղափոխող մարդատար ավտոմեքենաների վարորդների նկատմամբ»:




Լրահոս