ՈՒՄԻ՞Ց Է ԽՌՈՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե իր մտերիմ պատգամավորներից Հարություն Փամբուկյանն ինչու ընտրվելու օրվանից չի այցելում ԱԺ, այլ ներկայացնում է «բժշկի թուղթ», ասաց. «Դե մարդ է, կարող է չէ հիվանդանալ կամ չգիտեմ: Հազար պատճառ կա: Բայց հարցը պետք է իրեն ուղղել: Կարող է ինքը մի բան ասի, որ պատասխանի ձեր բոլոր հարցերին, հո ես չե՞մ կարող ասել»: Իհարկե, պետք է Փամբուկյանն ինքը պատասխանի, բայց որտե՞ղ է նա, որ հարց տանք: Որեւէ մեկը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի: Ասում են` ունեցվածքը վաճառել է ու հեռացել: Հիշեցնենք, որ Հարություն Փամբուկյանը ՀՀԿ-ի գործարարությանն աջակցող հանձնաժողովի նախագահն է, բայց չկա:




Լրահոս