ԳՐԱԳՈ՞Ղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանն անհեթեթություն որակեց ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանի այն հայտարարությունները, թե Կոնգրեսը իրենից է գողացել «Գիտության մասին» ծրագիրը: Ըստ նրա՝ այդ ծրագիրը դեռ չի հրապարակվել, այլ քննարկումների փուլում է: Ավելին, ըստ Բանուչյանի՝ Մ.Հակոբյանը 2009-2010թթ. ընդգրկված է եղել Կոնգրեսի կրթության եւ գիտության հանձնաժողովի կազմում: «Եթե որեւէ մեկը քաղաքական կամ, ասենք, էկոլոգիական ծրագիր ներկայացնի եւ ասի, որ ծառերը չի կարելի հատել, մեկ ուրիշն էլ կրկնի նույն միտքը, ուրեմն գրագողությո՞ւն է արել»,-զարմացավ նա:




Լրահոս