«Ռոսսելխոզնադզոր»-ը որոշել է դեկտեմբերի 14-ից արգելել Հայաստանի Արմավիրի մարզում աճեցված լոլիկի եւ պղպեղի ներմուծումը: Ըստ ռուսական կողմի պարզաբանման՝ այդ արտադրանքներում գտնվել է «պեպինո խճանկարային» վիրուս: Այդ վիրուսը ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է համարվում:
Շատ հաճախ այն ազդում է ջերմոցներում աճեցված բերքի վրա: Ի դեպ, տեղեկացնենք, որ դեկտեմբերի 10-ից ռուսական կողմն արգելել է խնձորի եւ լոլիկի ներմուծումն Ադրբեջանից:
Ս.Հ.