ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երբ մեքենաս խցանման մեջ է մնում, ու չեմ կարողանում դուրս գալ, այդ դեպքում ո՞ւմ եւ ո՞ր հեռախոսահամարով կարող եմ զանգել:Արսեն Սարգսյան, 30 տարեկան, հաշվապահՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքի տարբեր հատվածներում օրվա տարբեր ժամերին տեղի ունեցող խցանումների մասին ճանապարհային ոստիկանությունը տեղյակ է: Դրանք կապված են օրվա պիկ ժամերի հետ: Եթե խցանումների հետ կապված արտառոց դեպքեր են լինում, ապա քաղաքացիները կարող են զանգահարել ճանապարհային ոստիկանության 177 հեռախոսահամարով: Դա թեժ գծի հեռախոսահամարն է, եւ մարդիկ ամենատարբեր հարցերով կարող են զանգահարել, իրենց դժգոհություններն ու գոհունակությունները հայտնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեժ գիծը հազիվ թե հասցնի բոլոր զանգերն ընդունել: Հակառակ այն բանին, որ ճանապարհները բարեկարգվել են, իսկ փողոցներն իրար կապող տարբերակներից ամենաարդյունավետներն են ընտրվել, Երեւանը շարունակում է խցանումների մեջ մնալ: Տարբեր մեծ ու փոքր վթարները պատճառ են դառնում, որպեսզի տվյալ փողոցի երեք գծերից առնվազն մեկը մի քանի ժամով չգործի: Իսկ եթե ԱՊՊԱ-ն փոքր-ինչ շուտ ժամանի դեպքի վայր, իրավիճակը համեմատաբար շուտ կկարգավորվի:




Լրահոս