
Սուրեն Մելիք-Իսրայելյանը 2021 թվականի մարտի 17-ից նշանակելու է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ` 3 տարի ժամկետով: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մելիք-Իսրայելյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնը: