Հանգստյան օրերին Երևանում, Արարատի ու Սյունիքի մարզերում հայտնաբերվել է երթևեկության կանոնների շուրջ 200 խախտում։
«Հանգստյան օրերին, հունվարի 16-ին և 17-ին, ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը և մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում, Արարատի ու Սյունիքի մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 200 խախտում։
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա։ Չորս վարորդ եղել է ոչ սթափ վիճակում, 6-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 39, թաղանթապատված դիմապակիով՝ 38, առանց համարանիշերի՝ 2, փոխարինված համարանիշերով՝ 1 տրանսպորտային միջոց։
Ճանապարհային ոստիկանության նմանօրինակ ուժեղացված ծառայությունները շարունակական են։
Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։