
«Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականները ArmLur.am-ի հետ զրույցում դժգոհում են, որ այս տարի առեւտուր չկա, միեւնույն ժամանակ ընդգծում, որ պասիվությունը կապված է նաեւ սաստիկ ցրտի հետ, տոնավաճառը չի ջեռուցվում, ցուրտ է: Իրենք էլ որքան կարողանում են անհատական ջեռուցիչների միջոցով փորձում են տաքացնել, բայց ապարդյուն:
Առևտրականների բարձրացրած խնդրի շուրջ փոխտնօրեն Արթուր Միրզոյանն հավելեց, որ այս պահին ջեռուցման խնդիրը լուծելու համար աշխատանքներ են կատարվում:
Չնայած առեւտրի պակասին, առեւտրականները հույսները չեն կորցնում եւ սպասում են իրավիճակի բարելավմանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան