Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ մարտի 20-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սևանա կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։

Հրազդանի, Գավառի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




Լրահոս