Նուրբ, հարթ մաշկ ունենալու գաղտնիքներ. զգուշացեք այս 8 գործոններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշկը մարմնի պաշտպանության առաջին գիծն է: Նուրբ, հարթ մաշկ ունենալու համար զգուշացեք մաշկը չորացնող այս 8 պատճառներից և հետևեք ստորև բերված խորհուրդներին:

1. Ձմեռային եղանակը

Ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ նվազում է նաև օդի խոնավության աստիճանը: Չոր օդը չորացնում է նաև մաշկը: Սակայն սենյակի ջերմաստիճանը բարձրացնելն արդյունավետ չէ: Ջեռուցող սարքերն ավելի են չորացնում օդն ու ձեր մաշկը:
Ելքը խոնավեցնող սարք ունենալն է:
Եթե ձմռանը ցուրտ եղանակին դրսում եք լինելու` ստեղծեք ձեր սեփական խոնավության պատնեշները: Պաշտպանեք զգայուն հատվածները` շուրթեր, դեմք, ձեռքեր` ձեռնոցների և շարֆի միջոցով:

2. Շատ տաք ցնցուղները

Տաք ցնցուղը, հատկապես ձմռանը, կարող է հաճելի լինել, սակայն չորացնում է մաշկը, հատկապես, եթե սովորություն ունենք երկար լողանալու:
Իջեցրեք ջրի ջերմաստիճանն ու կրճատեք ցնցուղի տակ գտնվելու ժամանակը. 5 րոպեն բավարար է առանց մաշկը չորացնելու մաքրվելու համար:

3. Չորացնող օճառներ
Բոլոր օճառները նույնը չեն: Կոշտ օճառով լվացվելիս խաթարում եք մաշկի բնական խոնավության պատնեշը:
Փորձեք մեղմ, առնաց բուրմունքի օճառներ, որոնք մաքրելու հետ մեկտեղ նաև խոնավեցնում են:

4. «Քերելը»

Կարծում եք մաշկը մաքրելու համար սկրաբի կարիք ունե՞ք: Մի կողմ նետեք այս հնացած միտքը ձեր կոշտ սպունգի հետ մեկտեղ:
Փոխարենը լողնալիս մաշկը փափուկ լաթով մաքրեք: Սա կմաքրի մաշկը նույքան արդյունավետ, որքան կոպիտ սպունգը, սակայն առանց մաշկը կոշտացնելու:

5. Լոգանքից հետո խոնավությունը կորցնելը

Ցնցուղն ու լոգանքը խոնավեցնում են մաշկը, սակայն սրբիչով անմիջապես չորանալն անհետացնում է այդ ազդեցությունը:
Սրբիչով մաշկը չորացրեք այնպես, որ այն մի փոքր խոնավ մնա և միանգամից խոնավեցնող քսուք օգտագործեք:

6. Տարիքը

Տարիների ընթացքում հորմոնների մակարդակների փոփոխությունը մաշկը բարակ ու չոր է դարձնում:
Օրը սկսեք մարմնին և դեմքին խոնավեցնող քսուք քսելով: Կնճիռները պակասեցնելու և չորության դեմ պայքարելու համար ընտրեք խնամքի միջոցներ, որոնք ալֆա-հիդրոքսի թթուներ և ռետինոլ են պարունակում:

7. Գրգռիչ նյութեր

Ձեր սիրելի սվիտերը քո՞ր է առաջացնում: Պատճառը կարող են լվացող և փափկեղնոց նյութերը լինել: Ընտրեք միջոցներ , որոնք ներկերից և բույրերից զերծ են:
Փափուկ բնական հյուսվածքներից (բամբակ, մետաքս) կարված հագուստ կրեք՝ բրդից և պոլիէսթերից կարվածների փոխարեն:

8. Առողջությունը

Եթե մաշկն արտահայտված թեփուկոտ է և կարմիր, հնարավոր է մաշկային հիվանդություն ունեք` ատոպիկ դերմատիտ կամ փսորիազ: Սա կարող է նաև դիաբետի և հիպոթիրեոզի նշան լինել:
Այս դեպքում ձեր բժշկի կողմից նշանակված հիմնական հիվանդության բուժումը կօգնի նաև այս ախտանիշների դեմ:




Լրահոս