ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես երբեք չէի մտածի, որ ընդդիմությունը հանրահավաքներ կանի զուգարանների համար»:Գալուստ Սահակյան «aysor.am»Գալուստ Գրիգորիչը շարունակում է զարմացնել մտածելու իր անընդունակությամբ: Իհարկե, տարօրինակ մտքեր արտահայտելը նրա մոտ վաղուց է խրոնիկ բնույթ ստացել, բայց մտքի հերթական գոհարը շարունակում է գերազանցել նախորդին: Սակայն չէր խանգարի հայտարարություն անելուց առաջ մտածել, քանի որ այդպիսով նա ոչ միայն արժեզրկում է քաղաքական պայքարի դուրս եկածների գաղափարները, այլեւ հենց իր հարազատ կուսակցությանը: Հասարակության լայն շերտերը կամաց-կամաց սկսում են լուրջ չվերաբերել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ասածներին: Թեեւ դա այնքան էլ վատ գործընթաց չէ:




Լրահոս