10 փաստ ծիրանի կորիզի և դրա օգտակարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»։ 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ։

Վաղուց ի վեր, անգամ այն ժամանակ, երբ չկային համապատասխան հետազոտություններ ու փաստեր, հայերը ծիրանից և ոչ մի բան դեն չէին նետում՝ շատ բարձր գնահատելով մրգի թե՛ պտղամիսը, թե՛ կորիզը: Այսօր արդեն ծիրանի կորիզի զարմանալի հատկություններն ու առողջարարությունը բացահայտող բազմաթիվ ուսումնասիրություններ կան։ Դրանցից մի քանիսին կծանոթացնենք ստորև:

1. Զարմանալի հատկություններ ունի ծիրանի կորիզը, այն իր բաղադրության և օգտակար հատկությունների շնորհիվ կարող է դասվել ընկուզեղենի շարքին։ Շատ հատկանիշներով նման է նշին՝ չորացող, ցածր մածուցիկություն ունեցող յուղեր, լեղամուղ, թույլ լուծողական, պարուրող, հակաբորբոքային, խորխաբեր, հանգստացնող, ցավամոքիչ հատկություններ։

2. Ծիրանի կորիզների օգտագործումը անբարենպաստ միջավայր է ստեղծում քաղցկեղի բջիջների աճ ու բազմացման համար: Այդ մասին հայտարարել է ամերիկացի Էդվարդ Գրիֆինը՝ ուսումնասիրելով B17 վիտամինի բուժիչ հատկությունները, որն իր մեջ պարունակում է ծիրանի կորիզը: Սակայն համաձայն չինացի գիտնականների հետազոտությունների՝ ամիգդալինը թունավոր ազդեցություն է գործում՝ ինչպես առողջ, այնպես էլ՝ քաղցկեղային բջիջների վրա։

3. B17 վիտամինը առկա է ծիրանի, նուշի, բալի, դեղձի, սալորի, խնձորի կորիզներում, սորգոյի, կորեկի, կտավատի, ոսպի հատիկներում, խաղողում, որոշ տեսակի ընդեղենում եւ խոտաբույսերում: 35 տարի առաջ այս վիտամինի կիրառումը արգելվեց քաղցկեղի բուժման ժամանակ: Դեղագործները պնդում են, որ ծիրանի ու նուշի մշակաբույսերը պարունակում ցիանիդ, որը կարող է թունավորում առաջացնել: Սակայն նման դեպքեր չեն արձանագրվել, նույնիսկ ծիրանի կորիզի ակտիվ օգտագործման ժամանակ:

4. Ծիրանի կորիզը շատ կալորիական մթերք է, որի 100 գրամը պարունակում է 520 կկալ, 45 գ ճարպեր և 25 գ սպիտակուց։ Դրա համար էլ ծիրանի կորիզի ամենօրյա օգտագործումը կօգնի ոչ միայն քաշ հավաքել, այլև մկանային զանգված աճեցնել։

5. Ոչ միայն ծիրանի կորիզի, այլև հենց ծիրանի հաճախակի օգտագործումը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, որն էլ նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցման, օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ինչը նվազեցնում է այտուցներն ու կանխում դրանց առաջացումը, քանի որ կալիումի աղերը, որոնք պարունակվում են ծիրանի կորիզի մեջ, միզամուղ հատկություն ունեն։

6. Ծիրանն ու ծիրանի կորիզը նպաստում են նաև հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը, քանի որ ծիրանի կորիզը պարունակում է երկաթ և նրա բիոմատչելիությունը բարձրացնող տարրեր, օրինակ՝ ֆոլաթթու, ինչպես նաև արյան զարկերակային ճնշման կարգավորմանը, իմունիտետի ամրապնդմանը։

7. Ծիրանի կորիզը հնուց ի վեր կիրառվել է՝ որպես արդյունավետ հակաճճվային միջոց։ Բավական է օրական ուտել 15-20 ծիրանի կորիզ, և մի քանի օրերի ընթացքում կազատվեք ճիճուներից։

8. Ծիրանի կորիզը օգտակար է աշքերի համար, հազի, թոքերի հիվանդւթյունների, լյարդի ճարպակալման և շատ այլ հիվանդությունների բուժման համար:

9. Ծիրանի կորիզների կանոնավոր օգտագործումը կօգնի արագ վերականգնվել մտավոր ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Դրանցում պարունակվող հանքանյութերն ու ճարպաթթուները դրական ազդեցություն են ունենում ողջ օրգանիզմի և մասնավորապես օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնողական գործընթացների վրա։ Յոդն ու մագնեզիումը խթանում են գլխուղեղի աշխատանքը՝ ակտիվացնելով մտավոր գործունեությունը, լավացնելով հիշողությունն ու ուշադրության կենտրոնացումը։

10. Ծիրանի կորիզի յուղը բացառիկորեն օգտակար է զգայուն, չոր եւ հասուն մաշկի տեսակներին: Օմեգա-9 ճարպաթթվի բարձր պարունակությունն այս յուղը դարձնում է սնուցիչներով հարուստ խոնավացնող՝ շատ օգտակար չոր մաշկին, բայց ահա խորհուրդ չի տրվում յուղոտ մաշկ ունեցողներին: Ծիրանի կորիզի յուղում առկա է նաեւ օմեգա-6-ը, որը հանգստացնում է կարմրության հակված ու զգայուն մաշկը: E վիտամինն ու ֆիտոստերինների միացությունը մաշկը երիտասարդացնող հատկություններ ունեն եւ ապահովում են հակաօքսիդիչ պաշտպանություն վաղաժամ ծերացումից:




Լրահոս