Որքան կվաստակի Մբապեն՝ Ռեալ տեղափոխվելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել թե որքան կկարողանա վաստակել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն՝ «Ռեալ» տեղափոխվելու դեպքում:

Ինչպես հայտնում է ABC-ն, 22-ամյա ֆուտբոլիստին արդեն առաջարկվել է 6 մրցաշրջանի համար պայմանագիր՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով և 40 միլիոն եվրո՝ որպես պայմանագրի ստորագրման բոնուս:

Մբապեի ներկայիս պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: Հետևաբար, ֆրանսիացին կկարողանա նախապես պայմանագիր կնքել «Ռեալի» հետ հունվարի 1-ին, նախքան ամռանը մադրիդյան ակումբ տեղափոխվելը՝ որպես ազատ գործակալ:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին արդեն որոշում է կայացրել Մբապեի ապագա փոխարինողի հարցում և ցանկանում է Կրիշտիանու Ռոնալդուին հրավիրել փարիզյան թիմ:




Լրահոս