ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի գույքը սեփականաշնորհելու շուրջ 250 դեպք. որ նախկին պաշտոնյաներն են թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ապօրինի գույքը սեփականաշնորհելու շուրջ 250 դեպք։

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով են անցնում մի շարք նախկին պաշտոնյաներ ու նրանց հարազատներ։ Գլխավոր դատախազությունը կասկածներ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, զոքանչի, դստեր, որդու, գնդապետ Սերոբ Հարությունյանի, նրա որդու, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականության վերաբերյալ։

Դրանք դատախազության խնդրանքով դատարանը կալանքի տակ է առել։ Սա արվում է, որպեսզի ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքը չվաճառվի կամ նվիրվի մեկ ուրիշի։ Ըստ Գլխավոր դատախազության, առաջիկա ժամանակահատվածում ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին գործերը կուղարկվեն դատարան՝ գույքերի օրինականությունը պարզելու համար։ Ապօրինի գույքի բռնագանձման վարույթը կարող է նաև հաշտությամբ ավարտվել, եթե քաղաքացին համաձայնի պետության վերադարձնել ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը։

Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր գույքը բռնագանձել։ «Օրենքը հնարավորություն է տալիս գույքը բռնագանձել, երբ նրա շուկայական արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը: Հենց այս դրույթն են շատերը խնդրահարույց համարել, քանի որ կարող է ստացվել իրավիճակ, որ ցանկացած անձ, որը 50 միլիոն դրամը գերազանցող գույք ունի և օրենքում ամրագրված հանցագործություններից որևէ մեկով անցել կամ անցնում է, կարող է զրկվել ունեցվածքից։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս