Armenian text to speach

Ռուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրը ևս երեք տարով՝ պահպանելով գործող պայմաններն ու մատակարարման ծավալները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ լրագրողների հետ զրույցում։

Ըստ Նովակի՝ երկարաձգված պայմանագրով պահպանվում են նախնական պայմաններն ու մատակարարման ծավալները։

Բացի այդ, Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ «Նովատեկ» ընկերությունը պայմանագիր է ստորագրել Թուրքիա հեղուկ բնական գազ մատակարարելու վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

«Ծավալները ներկայումս փոքր են, սակայն դրանք ընդլայնելու ներուժ կա», – մեջբերում է Ալեքսանդր Նովակի խոսքերը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։




Մամուլի Տեսություն

Լրահոս