Հայ-ադրբեջանական սահմանին հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կեսօրին Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, հրդեհ է բռնկվել. տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։«Օգոստոսի 17-ին, ժամը 14։14-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին նույնպես Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, հրդեհ էր բռնկվել։ Հրշեջները ժամեր անց այն մարել էին։




Լրահոս