ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաժան ծեծի են ենթարկվել Առուշ Առուշանյանի հարազատները. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, երեք օր առաջ Գորիսում մի խումբ երիտասարդների կողմից դաժան ծեծի են ենթարկվել Նորայր Առուշանյանը և Ռոբերտ Ճաղարյանը։ Վերջինս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևան։

Պարզվել է, որ Նորայր Առուշանյանը կալանավորված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հորեղբոր թոռն է, իսկ Ռոբերտ Ճաղարյանը քրոջ որդին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նույն օրն Առուշ Առուշանյանի քրոջ ամուսինը’ ծեծի ենթարկված Ռ.Ճաղարյանի հայրը, ով ըստ լուրերի մոսկվայաբնակ Հովիկ Ճաղարյանն է, դանակահարել է Գորիսի բնակիչ Կարեն Հովսեփյյաին և ծեծի ենթարկվելուց հետո դիմել փախուստի։

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս