ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ բժիշկներին սկսեցին զենք բաժանել, հասկացա` վիճակը լուրջ է. արյունաբանի հիշողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անօդաչու թռչող սարքերը, բայրաքթարներն ու տարատեսակ հրթիռները հորդառատ անձրևի պես էին թափվում 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ զինվորականների կողքին անմռունչ պայքար էին մղում նաև սպիտակ բանակի մարտիկները: Չէին հավատում, թե դժոխային օրերին ու չդադարող երկաթե անձրևին կարող է դադար լինել:

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտում բժիշկ Ավետիս Դարբինյանը Արցախյան երրորոդ պատերազմի ժամանակ ժամկետային ծառայությունը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում էր իրականացնում: Հիշում է՝ օրը կիրակի էր, վերջապես կարողացել էր կնոջ ու երեխային տեսնել, առավոտյան սակայն հրավառության նմանվող ձայերը քնից թե՛ նրան, թե՛ մանկահասակ երեխային են հանել:

Պատերազմի դաժան երեսը բժիշկ Դարբինյանը հենց սեպտեմբերի 27-ին տեսավ: Աչքերը կկոցում է ու ցավով մտաբերում՝ առաջինն ում տեսել է պատգարակին ոչ թե վիրավոր, այլ արդեն մահացած զինվորական էր: Վիրավորներին թիվ չկար, դժվար իրավիճակում հայտնված բժիշկներն անում էին հնարավոր ամեն ինչ՝ նրանց փրկելու համար: Վիրավորների հարցական, բայց միևնույն ժամանակ կյանք աղերսող հայացքները բժիշկներին ստիպում էին անել անկարելին ու փրկել նրանց կյանքը:

Նույնիսկ ամենավտանգավոր իրավիճակում բժիշկներն ամեն մի պահն ու դրվագն անմահացնելու մասին չէին մոռանում: Վերցնում էին հեռախոսն ու պահը ֆիքսում պատերազմական սելֆիով: Պատերազմի արդեն վերջին օրերին բժիշկներին զգուշացրել էին՝ առանձնակի ուշադիր լինել գրական հայերենով խոսողների նկատմամբ: Նրանք կարող էին դիվերսանտներ լինել:

Երբ արդեն Ստեփանակերտի հոսպիտալում հերթապահություն իրականացող բժիշկներին ինքնաձիգներ բաժանցին, երիտասարդ բժիշկը հասակացավ՝ պատերազմի ելքը մեր օգտին չի լինելու: «Պատերազմի միջով անցածները, միանշանակ, էլ նախկինը չեն լինում, փոխվում են 180 աստիճանով,- վստահեցնում է արյունաբանն ու ցավով նշում՝ պատերազմից դասեր, ցավոք, չենք քաղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս