Դիտորդները՝ Արցախում ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ դիտորդական առաքելության կազմակերպումն ու ընթացքը եղել են սահուն, առանց խոչընդոտների։ Դիտորդներն արժանացել են բարյացակամ վերաբերմունքի ինչպես ընտրական հանձնաժողովների, այնպես էլ՝ այլ դերակատարների կողմից։

Ընտրական գործընթացները հիմնականում համապատասխանել են ԱՀ Ընտրական օրենսգրքի նորմերին և միջազգային ստանդարտներին։ Դիտարկված մի քանի աննշան խախտումները հիմնականում պայմանավորված են եղել տեղամասային հանձնաժողովների անդամների՝ ընտրական օրենսդրությանը ոչ լիարժեք տիրապետմամբ։




Լրահոս