Խախտումներ՝ տրանսպորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 15-ին համատեղ դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Արարատի մարզի հանրային տրանսպորտը։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Քանաքեռ-Զեյթունով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 42 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 5 խախտում․ դրանք վերաբերել են գերբեռնված ուղևորափոխադրմանը և դիմակ չկրելուն, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։




Լրահոս