ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում թափթփված վիճակ է. պատգամավորները վերանորոգումների մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկից շուրջ 4 ամիս է անցել, պատգամավորները սակայն դեռևս վերջնական չեն տեղավորվել:

Խորհրդարանի միջանցքներում իրար վրա շարված սեղանների, աթոռների, պահարանների ու տարբեր իրերի վրա ամիսների փոշի է նստած։

Կենցաղային փոշուց զատ միջանցքում խառնափնթոր կերպով դարսված իրերը նաև շինարարական փոշուց են աղտոտվել:

Պատգամավորները, փաստորեն, գերադասում են նախ աշխատասենյակի ինտերիերն իրենց հարմարեցնել, ապա նոր բովանդակային հարցերով ու երկրի համար կենսական խնդիրներով զբաղվել: Խորհրդարանի միջանցնքերի թափթփված վիճակը ֆիքսել է ArmLur.am-ի տեսսախցիկը։ Պատկերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս