Գողանում են կոնյակներ, օղի, թեյի գդալներ. բնակարանների գողության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վախթանգ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2021 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, օգտվելով Դավիթ Աշոտի Զաքարյանի և նրա ընտանիքի անդամների՝ տանից բացակայելու հանգամանքից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է վերջինիս պատկանող, Վայք քաղաքի Շահումյան 62 հասցեում գտնվող առանձնատան հետնամասի եվրոպատուհանը, ապօրինի մուտք գործել առանձնատուն, որտեղից գաղտնի հափշտակել է 3 շիշ «Պարույր Սևակ», «Կիլիկա» և «Դվին» տեսակի, 30 հատ ՍՍՀՄ ժամանակների արտադրության «Արարատ» տեսակի կոնյակներ, 3 հատ «Կրիստալ Նեմիրոֆ» տեսակի օղի, թեյի 4 հատ արծաթյա գդալ, «Ֆաբերլիկ», «Յուդաշկին», «Օրիֆլեյմ» և «Աակոստ» ֆիրմաների կանացի 4 հատ օծանելիքներ, 1 հատ չօգտագործված մազահեռացման սարք, 1 հատ ոսկե մեդալ և անկողնու 1 հատ գորգանման ծածկոց՝ Դավիթ Զաքարյանին պատճառելով խոշոր չափերով՝ շուրջ 2.035.000 ՀՀ դրամի, գույքային վնաս։




Լրահոս