Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը գուցե չեղարկվեն Omicron շտամի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պեկինում նախատեսված 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 66 օր: Իսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր ՝ Omicron շտամի հայտնաբերումը մտահոգիչ է համարում: Ավելին, համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին հայտնել է, որ Omicron-ը կարելի է համեմատել Էբոլա վիրուսի հետ և այն նույնքան վարակիչ է, որքան Դելտա շտամը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Համաճարակի նոր բռնկումների պատճառով մտահոգ են նաև համաշխարհային սպորտի ղեկավարները: Նույնիսկ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի լինել – չլինելու հարցն է քննարկվում:

Կրքերը հանդարտեցնող հանգամանք նույնպես կա: Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ օլիմպիական խաղերի վրա Omicron-ի ազդեցությունը կանխարգելման և վերահսկման որոշակի մարտահրավերներ կառաջացնի, սակայն իրենց երկրում COVID-19- ի տարածումը կանխելու, դրա դեմ պայքարելու հաջողված փորձի շնորհիվ ձմեռային մարզահանդեսը կկայանա նախատեսված ժամանակացույցով:




Լրահոս