Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցներն Ազգերի լիգայում հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայի խմբային փուլում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնականում, կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին ընդգրկվեց B դիվիզիոնի առաջին խմբում և կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հետ:

Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերը կմեկնարկեն 2022 թվականի հունիսին: Առաջին հանդիպումները նախատեսված են հունիսի 2-8-ը:




Լրահոս