ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյան
Կապիկի տարում ծնված, Շիշ բռնելով հայտնի չդարձած պատգամավոր Հայկ Սարգսյանի համար Վագրն էլ փորձություններ է պատրաստել: Կշարունակեք պարբերաբար երկրպագել, հավատարմության երդում տալ ոչ անմիջական, բայց երբեմնի անմիջական ղեկավարին: Թեեւ նա պարբերաբար բարկանում է, բայց ճակատագրական պահին ձեր կատարած բոլոր հանցանքների վրա աչք է փակում, ինչպես արվում էր Լիսկաների, Շմայսների եւ մյուսների դեպքում:
Վագրի տարում Ձեր ավտոպարկը կհագենա էլի նորագույններով, սակայն ձեր անունով չեք գրանցելու դրանք. թող մնա հետո: Ձեր ֆինանսական վիճակը կշարունակի լավանալ, կայունանալ, բայց հայտարարագրելիս հիշեք, թե ումից ինչ եք, ինչքան եք վերցրել. նոր քրգործերի առիթ չդառնան: Աստղերը հուշում են՝ շշից ոչ թե պետք է վախենալ, այլ ավանդաբար բռնել այն, հակառակ դեպքում տիտղոսը հնարավոր է հետ վերցնեն:
Վերջում հիշեք, որ Ձեր ապագան երազած խավի կողքին է լինելու, որտեղից արեգակն ու լուսինը գծավոր են երեւում: Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:
Մանրամասները՝ տեսանյութում։