
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր ամբիոնից փորձեց արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, հեգնեց նրան՝ փորձելով ծաղրել պատգամավորի ազգանունը:
Իհարկե, պատգամավորի նման պահվածքն ամենեւին էլ նորություն չէ: Ավելին, դա միայն քաղաքակրթության խնդիր չէ, այլ նաև տարրական անգիտության ցուցիչ է: «Ստամբուլ» տերմինը թրքականության հետ ոչ մի առնչություն չունի, այն թուրքական բառ չէ: Այդ անվանումը ծագել է Բյուզանդիայի Կոստանդնուպոլիսի բնակչության կողմից, ինչը բառացի հունարեն նշանակում է «իջնենք քաղաք» և վերցված է հունարեն «իստամբուլ» բառից: Նույն հաջողությամբ կարող ենք անգիտությամբ ծաղրել հունական և հայկական ծագում ունեցող բազում այլ անվանումներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.