Նիկոլ Փաշինյանն անձամբ է առաջարկել Վահագն Խաչատրյանի թեկնածությունը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ քանի օր է` թեժ «մարտեր» են ընթանում ՔՊ-ի ներսում: Բանն այն է, որ ՔՊ-ական մեծամասնությունը դեմ էր ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Ու քանի որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՔՊ կազմը վարակվել է կորոնավիրուսով` օնլայն ձևաչափով իշխանության ներկայացուցիչները պայքարում էին Արայիկ Հարությունյանի դեմ: Ու կարծես, թե մի քանի օրվա պայքարն արդյունք է տվել:

ArmLur.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է առաջարկել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ներքին քննարկումները եղել է ՔՊ վարչության ներսում, ու ամեն բան արվել է, որ գաղտնի պահվի թեկնածուի անունը, մինչև նաև իր համաձայնությունը կտա Վահագն Խաչատրյանը: ՔՊ խմբակցության հետ հարցը դեռևս չի քննարկվել, մեծամասնությունը մամուլից է տեղեկացել, որ վարչապետ Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումը` Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահ չի դառնալու: ՔՊ-ի ներսում այս պահին կարծես, թե բարձր տրամադրություններ են տիրում, քանի որ կարողացել են ազատվել Հարությունյանից: Ի դեպ, նշել էինք, որ շատ վատ բնութագրումներ էին տալիս Հարությունյանին ՔՊ-ականներն իրենք ներքին քննարկումներում:

Հավելենք, որ ՔՊ-ականների համար այս որոշմամբ մեկ այլ խնդիր է առաջանում` կրկին ԲՏԱ նախարար պետք է գտնեն:




Լրահոս