Հուսով եմ՝ այս տարի մեր երկրի վիճակը կկայունանա. Լիլիթ Բադանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականը սկսել եմ շատ ակտիվ եւ լավ տրամադրությամբ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լիլիթ Բադանյանը։

«Անկեղծ կլինեմ, այս տարվա հետ կապված շատ հույսեր ունեմ, քանի որ նախորդ երկու տարիները, կախված թե՛ երկրի վիճակով, թե՛ համավարակով, մեզ շատ են վշտացրել, եւ լիահույս եմ , որի այս տարի ամեն ինչ լավ կլինի եւ մի լույս կբացվի»,-լավատեսորեն մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին։

Լիլիթը մեզ հետ զրրոյցում նշեց, որ հավատում է էնէրգիայի ուժին եւ փորձում է լավ տրամադրություն փոխանցել տիեզերք եւ փոխադարձ նաեւ սպասել։

«Հույսով եմ, որ մեր երկրի վիճակը կկայունանա, եւ առհասարակ մարդկանց մեջ սեր ու ջերմությունը ավելի կշատանա։ Կխաղաղվեն մարդկանց հոգիներն ու միտքը, եւ նրանք կսկսեն շատ ավելի կարեւոր բաների մասին մտածել, այլ ոչ թե համաճարակի կամ չարաբաստիկ պատերազմի վերսկսման վախով կապրեն»,-նկատեց նա։

Իսկ ինչ վերաբերվում է ստեղծագործական կյանքին եւ նորություններին, Լիլիթն ընդգծեց, որ այս պահին շարունակում է նկարահանվել «Երդում» հեռուստասերիալում եւ խաղալ թատրոնում, բացի այդ պատրաստվում է ներկայացնել նոր երգ եւ տեսահոլովակ․ «Այս պահին դրան զուգահեռ ոչ մի այլ նախագծում չեմ նկարահանվում եւ կարելի է ասել՝ ես գոհ եմ ստեղծագործական այս փուլից»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս