ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն նախագահի թեկնածուի հարցը դեռ չի քննարկել. խմբակցությունում նիստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչև այս պահը նախագահի թեկնածուի հարց չի քննարկել: ArmLur.am-ի հետ զրույցում իշխող խմբակցությունից ասացին, որ այս պահին թեև խմբակցության նիստ է ընթանում, բայց նախագահի թեկնածուի հարցը չեն քննարկել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իշխանական պատգամավորների մեծ մասը վարակված է կորոնավիրուսով, բացի այդ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես Covid-ով է վարակված է, հետևաբար բոլորը պետք է ապաքինվեն, որ կարողանան քննարկել հարցը:
Մյուս կողմից՝ նախագահ Արմեն Սարգսյանն մինչև այսօր կեսգիշեր կարող է հետ վերցնել հրաժարականի դիմումը, ու ՔՊ-ականները սպասում են, որ նա, հանկարծ, վերջին պահին որոշումից հետ չկանգնի:

Հիշեցնենք, որ որպես նախագահի թեկնածու իշխանությունը դիտարկում է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

Ս. Վ.




Լրահոս