Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 8 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքում բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն:

Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մի քանիսին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց;

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը:




Լրահոս