ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:45-ի սահմաններում Նորք-Մարաշ 8-րդ եւ 10 -րդ փողոցների խաչմերուկում բախվել են  Երեւանի բնակիչներ, 32-ամյա  Վարդան Մխիթարյանի վարած Toyota Camry մակնիշի եւ 71-ամյա  Վլադիմիր Կարապետյանի վարած UAZ մակնիշի բեռնաուղեւորատար ավտոմեքենաները:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է կարելի է մաքրել անձի վարկային պատմությունը:

Տիգրան Մանուկյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ այսպես կոչված «վարկային պատմությունը» վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վերջինիս կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:

Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր: Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկ?ույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ)։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար:

Լիլիա Հարությունյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան (Երեւանի քաղաքապետարան)` ներկայացնելով՝

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,

3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,

4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք,

5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,

6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով,

7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),

8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,

9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:

 




Լրահոս