Շվեդիայում մայիսին ակնկալվում է կորոնավիրուսով վարակումների գագաթնակետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի առողջապահության նախարարությունը կարծում է, որ երկրում մայիսին կորոնավիրուսով հիվանդացությունների գագաթնակետ կարող է լինել: Իսկ արդեն ամռանը հիվանդության տարածման ցուցանիշները կնվազեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախնական կանխատեսումներով՝ դոմինանտ է լինելու կորոնավիրուսի օմիկրոն տեսակը:

«Կորոնավիրուսի լուրջ հետևանքների ռիսկը նվազեցնելու նպատակով կարևոր է, որ հնարավորինս շատ մարդ համաձայնի իրականացնել շարունակական պատվաստում՝ անկախ նախկին պատվաստումների առկայությունից»,- հայտնել է նախարարությունից:

Ներկայում Շվեդիայի՝ 65 տարին լրացած բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում երկրորդ խթանիչ պատվաստումն իրականացնել:




Լրահոս