Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ակնհայտորեն քաղաքականացնում է ֆուտբոլը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ֆուտբոլի 1-ին լիգայի հաղթող «Լեռնային Արցախ» թիմին ՀՖՖ-ն չի ուզում բարձրագույն խումբ տեղափոխվելու արտոնագիր տրամադրել: Իհարկե, պատճառաբանությունները շատ են, հիմնականում՝ ձևականորեն պահանջներ: Իսկ իրականում պատճառն այն է, որ թիմի անվան մեջ կա «Արցախ» բառը: Նիկոլի Փաշինյանի կողմից ՀՖՖ գործուղված Արմեն Մելիքբեկյանն ուզում է Արցախ անունը կրող թիմին դուրս թողնել մրցաշարից, մինչդեռ 1-ին լիգայի հաղթողն ինքնաբերաբար պետք է մտներ բարձրագույն խումբ՝ առանց խոչընդոտների:
Եւ ֆուտբոլային ընտանիքում արդեն համեմատություններ են արվում այն մասին, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնեու պատրաստակամություն ունեցող Նիկոլ Փաշինյանը պայքարում է Արցախի դեմ նաև ֆուտբոլային ասպարեզում:
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի փաստացի կուրատորը Կառավարության կողմից համարվում է ՀՀ շրջական միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, որը լինելով ազատամարտիկի որդի, փաստացի խոչընդոտում է Արցախ անունը կրող ֆուտբոլային թիմին: Սիմիդյանը ՀՖՖ նախագահի խորհրդականն է նաեւ:
Իհարկե, փորձեցինք ՀՖՖ-ից մեկնաբանություններ ստանալ այս թեմայի շուրջ, բայց ապարդյուն. Այդ կառույցը լրատվամիջոցների հետ ամենափակ աշխատող հիմնարկն է դարձել՝ վաղուց: