Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք. մահացել է 1 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունիսի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 139 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423243-ի:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 4780 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3132461 է:

Փաստացի այս պահին բուժվում է 178 պացիենտ, ավելացել է 76-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412755 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 62 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է 1 մահ. մահացածների թիվը 8626 է:




Լրահոս