
ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ Գագիկ Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ. հունիսի 3-ին թվացյալ հասարակական-քաղաքական հայացքներն արտահայտելու պատրվակով կազմակերպված «Դիմադրության շարժում» անվան ներքո՝ 2022թ. ապրիլի 5-ից իրականացվող զանգվածային միջոցառման ժամանակ՝ Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Դիմադրության շարժում»-ը համակարգողների և այլ անձանց հետ համաձայնեցված համախոհությամբ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ իրականացրել է բռնությամբ զուգորդված սադրիչ գործողություններ, որը վերածվել է զանգվածային անկարգությունների՝ հասարակական կարգի անվտանգության նկատմամբ ստեղծելով իրական սպառնալիք:
Քնար Մանուկյան