Ալյանսի հիմնադիրների հանդիպումը տեղի կունենա Լիոնում՝ ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփելով 2021-2022թթ, Իտալիայի Բոլզանո, Ֆրանսիայի Լիոն, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ, Գերմանիայի Հայդելբերգ, Շվեյցարիայի Ցյուրիխ, Ավստրիայի Ինսբրուք և Հայաստանի Երևան քաղաքներում տեղի ունեցած քննարկումները և կայացրած որոշումները՝ ԵՄ և Արևելյան գործընկերության թվով 12 երկրների 34 գիտակրթական կազմակերպությունների որոշմամբ հիմնադրվել է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱԼՅԱՆՍ» հիմնադրամը՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ կազմակերպության կարգավիճակով։

Ընդհանուր ժողովի որոշման համաձայն ընտրվել է Միջազգային կրթական և հետազոտական Ալյանսի ղեկավար կազմը։

Ալյանսի նախագահ է ընտրվել Հայաստանի Եվրոպական համալսարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը, փոխնախագահներ` Սեբաստիան Արկոսը՝ Լիոնի Առևտրաարդյունաբերական պալատի Էկլիա բիզնես դպրոցի և Հիբրիա տեխնոլոգիաների և բիզնեսի ինստիտուտի տնօրեն (Ֆրանսիա), Ստեֆան Օրթները՝ Հարավային Տիրոլի Բոլզանոյի Եվրակ հետազոտական կենտրոնի տնօրեն (Իտալիա), Արթուր Բաբաևը՝ Չելսի բիզնես դպրոցի և Օքսֆորդ օնլայն դպրոցի տնօրեն (Լոնդոն,Մեծ Բրիտանիա)։ Ժողովի որոշմամբ կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Մարտին Կլոցը (Գերմանիա)։ Կազմակերպության գրասենյակները կգործեն Երևանում, Լիոնում,Հայդելբերգում, Օքսֆորդում և Բոլզանոյում։

Հիմնադիրների հանդիպումը տեղի կունենա 2023 թվականի մարտին Լիոնում՝ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով:

Սույն պաշտոնական ծանուցմամբ իրազեկում ենք մասնակից երկրների իրավասու իշխանություններին սույն միջազգային կազմակերպության մանդատի և իրավազորության մասին: Կազմակերպության առաջիկա տարիների ռազմավարության մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Մարտին Կլոց, Գլխավոր քարտուղար




Լրահոս